Բաժին. Տնտեսական

Մարկ Ցուկերբերգը աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 16-րդն է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 30-ամյա Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 16-րդն է: Forbes պարբերականի գնահատմամբ՝ Մարկ Ցուկերբերգի կարողությունը կազմում է շուրջ 35.3 մլրդ ԱՄՆ դոլար:  

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ Մարկ Ցուկերբերգին հաջողվել է 5 հորիզոնականով բարելավել իր դիրքը վարկանիշում: 2014 թվականին Ցուկերբերգն աշխարհի միլիարդատերերի վարկանիշում 21-րդն էր:

Նշենք նաև, որ Մարկ Ցուկերբերգը աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից վարկանիշում 4-րդն է: 

Ընդհանուր առմամբ, Forbes-ի հրապարակած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում ընդգրկվել է 1826 միլիարդատեր: Նրանց համախառն կարողությունը կազմել է $7,05 տրիլիոն, ինչը շուրջ $600 մլրդ-ով ավելի է, քան նախորդ տարվա համադրելի ցուցանիշը:

 

Share