Բաժին. Տնտեսական

Հունվարի անշարժ գույքի շուկայում կնքվել է շուրջ 9 հազար գործարք

Այս տարվա առաջին ամսում մեր երկրի անշարժ գույքի շուկայում կնքվել է 8 հազար 991 գործարք, որոնց շուրջ 32%-ը  բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ ներկայացված վիճակագրության՝  հանրապետության անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների մոտ 11%-ը բաժին է ընկել Կոտայքի մարզին,  10%-ը՝ Արարատին մարզին, 9%-ը՝ Արմավիրի մարզին, 9%` Գեղարքունիքի մարզին:  Լոռու մարզում կնքված գործարքները կազմել են հանրապետության մասշտաբով իրականացված գործարքների 6%-ը, Արագածոտնի մարզում` 7%, Շիրակի մարզում՝ 6%, Սյունիքի մարզում՝ 5%, Տավուշի մարզում՝ 4%, իսկ Վայոց Ձորի մարզու՝ 1%:

Հունվարին անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների մոտ 24%-ը կազմել են օտարման, 4,5%-ը՝ գրավադրման, 8,5%-ը` առաջնային գրացման, 9,5%-ը՝ ժառանգության գործարքները, 3%-ը՝ վարձակալության, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել էր 214,16 հազար գործարք, որոնց շուրջ 34%-ը  բաժին էր ընկել մայրաքաղաք Երևանին: Հաշվետու տարում անշարժ գույքի շուկայում կնքված գործարքների 24,4%-ը կազմել էին օտարման, 11,8%-ը՝ գրավադրման, 10,5%-ը` առաջնային գրացման, 10,2%-ը՝ ժառանգության գործարքները, 3,9%-ը՝ վարձակալության, մնացյալը՝ այլ պետական գրանցումները:


Share