Բաժին. Տնտեսական

Բնակարանների գները Երևանում – 2015 հունվար

Երևանի անշարժ գույքի շուկայում գների հարաբերական կայունությունը շարունակվում է: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝  ընթացիկ տարվա հունվարին Կենտրոն համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը սահմանվել է 428 հազար ՀՀ դրամ: Ցուցանիշը այս մակարդակում է գտնվում արդեն մի քանի ամիս:

Մայրաքաղաքի բնակարանների դիմաց համեմատաբար բարձր գին է գրանցվել նաև Արաբկիրում, որտեղ բնակարանների 1 քմ-ի միջին գինը կազմել է 356,6 հազար դրամ, և Քանաքեռ-Զեյթունում՝ 282,6 հազար դրամ:

Հաշվետու ամսվա արդյունքներով բնակարանների 1 քմ-ի միջին շուկայական գինը Դավթաշենում կազմել է 275,1 հազար դրամ, Ավանում՝ 260,15 հազար դրամ, Շենգավիթում՝ 256, 75 հազար դրամ, Նոր-Նորքում՝ 252.8 հազար դրամ, Էրեբունի վարչական շրջանում՝ 251,1 հազար դրամ, Աջափնյակում՝ 249,5 հազար դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 242,4 հազար դրամ, Նուբարաշենում` 156,20 հազար դրամ:

Share