Բաժին. Տնտեսական

Մեկ տարում Հայաստան է այցելել 1,2 մլն զբոսաշրջիկ

2014 թվականին մեր հանրապետություն է ժամանել 1 մլն 203 հազար 746 զբոսաշրջիկ: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ պաշտոական վիճակագրության՝ նախորդ տարվա համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 11.3%-ով:

Հաշվետու տարում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 31.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում՝ միայն 26.2%-ը՝ Ռուսաստանին: Զբոսաշրջիկների 30.1%-ը ներկայացրել են եվրոպական երկրները, ընդ որում՝ 7.3%-ը՝ Ֆրանսիան, 5.3%-ը՝ Գերմանիան,  4.3%-ը՝ Իտալիան,  3.6%-ը՝ Միացյալ Թագավորությունը: ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմել է 12.2%, Իրանից ժամանած զբոսաշրջիկներինը՝  9.1%:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Share