Բաժին. Տնտեսական

Ազգային Ժողովում քննարկվել են գերեզմանատներին և դիակիզարաններին վերաբերող հարցեր

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հստակեցնել գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաև՝ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձևավորման սկզբունքներն ու մոտեցումները:

Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ և աշխատանքային քննարկումներ. արդյունքում՝ բազմաթիվ սկզբունքային հարցեր լուծվել են, ներկայացվել է լրամշակված տարբերակ: Արաիկ Հովհաննիսյանը նաև նշել է, որ դեռևս անելիքներ կան:

Share