Բաժին. Տնտեսական

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին օդային տրանսպորտից օգտվել են 234.792 ուղևոր

2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 234 .792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ (234 887 ուղևոր):

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (123 403 ուղևորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (11 919 մարդ 2014 թվականի հունվար-փետրվար ամսվա դիմաց):

Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը 1 355:

Share