Բաժին. Տնտեսական

Adidas-ի շահույթը 38%-ով նվազել է

Մարզական ապրանքների երկրորդ խոշորագույն արտադրող Adidas AG ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա ընթացքում կրճատվել է 38%-ով (կամ 1,6 անգամ)` կազմելով 490 մլն եվրո, այն դեպքում, երբ 2013-ին այս ցուցանիշը եղել է 787 մլն եվրո:

Տարվա ընթացքում եկամուտների ծավալն արձանագրել է 2% աճ` մինչև 14,534 մլրդ եվրո:

Գերմանական ընկերության օպերացիոն շահույթը 773 մլն եվրոյից նվազել է 564 միլիոնի (-27%): Արևմտյան Եվրոպայում վաճառքների աճն արձանագրել է 9%, Հյուսիսային Ամերիկայում` 7%, Չինաստանում` 9% ցուցանիշ:

Անցած տարվա վերջին եռամսյակում Adidas AG-ի զուտ վնասի չափն ավելացել է 14 անգամ, պայմանավորված արժութային փոխարժեքների բացասական փոփոխությամբ (այդ թվում` ռուսական ռուբլու): Հոկտեմբեր-դեկտեմբերին ընկերության զուտ վնասի չափը կազմել է 140 մլն եվրո` 2013-ին ցուցադրած 10 մլն եվրոյի համեմատ:

Նշված եռամսյակում Adidas-ի եկամուտներն ավելացել են 6,5%-ով` մինչև 3,61 մլրդ եվրո:

Share