Բաժին. Տնտեսական

Forbes. Աշխարհի ամենահարուստ կանայք – 2015

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց իր ամենամյա վարկանիշը, որտեղ ներկայացված է 197 կին: Ըստ վարկանիշի՝ աշխարհի ամենահարուստ կինը ամերիկյան Walmart առևտրային ցանցի համասեփականատեր Քրիստի Ուոլթոնն է: Նրա կարողությունը գնահատվել է $41,7 մլրդ: Ընդհանուր վարկանիշում նա 8-րդն է:

Աշխարհի միլիարդատեր կանանց վարկանիշի երկրորդ հորիզոնականում L’Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրն է, ում կարողությունը գնահատվել է $40,1 մլրդ: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում նա 10-րդն է:

Երրորդ ամենհարուստ կին-միլիարդատերը Walmart առևտրային ցանցի մյուս համասեփականատեր Ալիս Վալթոնն է՝ $39,4 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Ընդհանուր վարկանիշում նա 11-րդն է:

Աշխարհի հարուստ կանանց առաջին տասնյակում ընդգրկվել են նաև ամերիկյան Mars ընկերության սեփականատեր Ժակլին Մարսը՝  $26.6 մլրդ, Մոնակոյի ռեզիդենտ և Nutella ընկերության սեփականատեր Մարիա Ֆրանկա Ֆիսոլոն՝ $23.4 մլրդ, Սթիվ Ջոբսի կինը՝ Լորին Պաուել Ջոբսը` $19.5 մլրդ, Cox Enterprise ընկերության տնօրենների խորհրդի անդամ  Էն Կոկս Չամբերսը՝ $17 մլրդ, BMW ընկերության համասեփականատերեր Սյուզան Կլաթենը՝  $16,8 մլրդ և Ջոաննա Քուանթը՝  $13,9 մլրդ, Չիլիի քաղաքացի Իրիս Ֆոնթբոնան՝  $13,5 մլրդ:

Share