Բաժին. Տնտեսական

Մեր երկրում պաշտոնապես գրանցված է շուրջ 66,7 հազար գործազուրկ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրում հաշվառված է 66 հազար 782 գործազուրկ: Պաշտոնապես գրանցված գործազուրկների զգալի մասը (մոտ 25%-ը) ներկայացրել է 35-45 տարիքային խումբը: 45-55 տարիքային խմբում ընդգրկված գոծազուրկները կազմել են գործազուրկների ընդհանուր թվաքանակի շուրջ 21%-ը: Գործազուրկների շուրջ 16%-ը եղել են 55 և բարձր տարիքային խումբը ներկայացնող և ակտիվորեն աշխատանք փնտրող մարդիկ, 14%-ը՝ 30-34 տարեկան, իսկ 13%-ը` 25-30 տարեկան երիտասարդներ, 8.8%-ը՝ 20-24 տարեկանները:

Հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկների 50%-ն ունեցել է ընդհանուր միջնակարգ կրթություն, մոտ 20%-ը` միջին մասնագիտական (թերի բարձրագույն), 14%-ը` բարձրագույն (հետբուհական) կրթություն:

Նշենք նաև, որ տարվա վերջի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների շուրջ 71%-ը եղել են կանայք:

Share