Բաժին. Տնտեսական

2014թ. Իսպանիան արտահանել է 22.8 մլն հեկտոլիտր գինի

2014թ. Իսպանիան գինու արտահանմամբ առաջ է անցել Ֆրանսիայից և Իտալիայից դառնալով այս ոլորտի առաջատարը: 2013թ.  համեմատ գինու արտահանումն Իսպանիայից ավելացել է 22.3%-ով և կազմել է 22.8 մլն հեկտոլիտր (1հեկտոլիտրը հավասար է 100 լիտրի):

Գինու արտահանմամբ երկրորդ տեղում է Ֆրանսիան՝ 19 մլն հեկտոլիտր և երրորդն է Իտալիան՝ 18.6 մլն հեկտոլիտր: Հատկանշական է, որ իսպանական գինու ¼-ն արտանվել է Ֆրանսիա՝ 5.8 մլն հեկտոլիտր:

Ֆրանսիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Ֆրանսիայում  իսպանական գինու հիմնական սպառողները Գերմանիայից, Պորտուգալիայից և Ռուսաստանից եկած զբոսաշրջիկներն են:

Share