Բաժին. Տնտեսական

ԱԺ նախագահը շնորհավորել է կին պատգամավորներին

Ազգային ժողովում կազմակերպվել է տոնական ընդունելություն Մարտի 8-ի առթիվ, որին հրավիրված էին խորհրդարանի կին պատգամավորները: 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սիրով շնորհավորել է կին խորհրդարանականներին Կանանց միջազգային օրվա առթիվ: Նա իր խոսքում նշել է, որ հայերը մայրապաշտ ժողովուրդ են, և անուրանալի է հայ կնոջ, հայ մոր դերը հայկական ընտանիքում: 

Գալուստ Սահակյանը կարևորել է նաև կանանց դերը հայոց խորհրդարանում, քանի որ նրանց ներկայությունը նպաստում է ջերմության, անմիջականության, հանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

Կրկին շնորհավորելով կանանց՝ ԱԺ նախագահը ծաղկեփնջեր է նվիրել նրանց և մաղթել ընտանեկան և մայրական երջանկություն, բարեկեցություն, լավատեսություն: 

Share