Բաժին. Տնտեսական

Փետրվարին բենզինը և դիզելային վառելիքը էժանացել են

Նախորդ ամիս՝ փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 6.5%-ով և 5.7%-ով: Միևնույն ժամանակ, փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.9%-ով և 6.6%-ով, իսկ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ` 5.7%-ով և 6.0%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Share