Բաժին. Տնտեսական

Վարկային կազմակերպությունները կրճատել են վարկավորման ծավալները

Ընթացիկ տարվա հունվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի համախառն ծավալը կազմել է 164 մլրդ 795 մլն ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է մոտ 1,5%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամսվա վերջի դրությամբ վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում առավելապես գերակշռել են ՀՀ դրամով վարկերը: Դրանց ընդհանուր ծավալը կազմել է 104 մլրդ 755 մլն ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ վարկային կազմակերպություններն առավել մեծ ծավալի վարկեր տրամադրում են տնային տնտեսություններին: Ոչ ֆինանսական ընկերություններին և շահույթ չհետապնդող կազմակերպություններին տրամադրված վարկերի մասնաբաժինը համեմատաբար փոքր է:

Share