Բաժին. Տնտեսական

Փետրվարին պարենային շուկայում գրանցվել է գների անկում

Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի, ձվի, ձկնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի, հացամթերքի 3.4-1.1% գնանկումը: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ ներկայացված վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 3.4-0.2% գնանկում, իսկ 5-ում` 0.1-3.8% գնաճ:

Այսպես, ընթացիկ տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մրգի ապրանքախմբում արձանագրվել է 18.3% գնաճ, իսկ 2015թ. հունվարի համեմատ`3.4% գնանկում:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ աճել է 4.3%-ով, իսկ 2015թ. հունվարի համեմատ`գրանցվել է 2.4% գնանկում:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.7%, իսկ 2015թ. հունվարի համեմատ` 1.9% գնանկում:

2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.2%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 1.9% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 4.0% գնանկումով:

2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում արձանագրվել է 4.8% գնաճ, իսկ 2015թ. հունվարի համեմատ`1.7% գնանկում:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ աճել է 9.4%-ով, իսկ 2015թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում:

Հացամթերքի ապրանքախմբում 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 9.5% գնաճ, իսկ 2015թ. հունվարի համեմատ`1.1% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.0%, իսկ 2015թ. հունվարի համեմատ` 0.4% գնաճ:

Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. փետրվարին 2014թ. փետրվարի համեմատ գրանցվել է 11.7%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 3.8% գնաճ:

2015թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնամթերքի` 0.1%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2%, ոչ ոգելից խմիչքի` 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի 0.6% գնաճ:

Share