Բաժին. Տնտեսական

Երեք ամսում մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 2.6%-ով

2014 թվականի 4-րդ եռամսյակում մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 2.6%-ով և կազմել 469.1 մլրդ դրամ՝ հիմնականում պայմանավորված վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից առաջացած չիրացված 12.4 մլրդ դրամի վնասով:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ ընդհանուր ակտիվները ընդհանուր կապիտալի համեմատ ապահովել են առաջանցիկ աճի տեմպ, որի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 2.5 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 13.8%:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 1.8 տոկոսային կետով և կազմել 14.5%:

2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր՝ 509 մասնաճյուղով և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը):

Share