Բաժին. Տնտեսական

Մարտի 8-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 42.007.700 զանգ և 6.783.550 կարճ հաղորդագրություն

Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6.783.550 կարճ հաղորդագրություն: Բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել և ստացել են 42.007.700 զանգ` բջջային հեռախոսով:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 4.9 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 5.1 տոկոսով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանանց մաղթում է ամենայն բարիք և երջանկություն: Սիրենք և գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին, և մեզ շրջապատող բոլոր կանանց:

Share