Բաժին. Տնտեսական

Մոսկվայում գործազրկությունն աճել է 10%-ով

Մոսկվայի գործատուները կրկնապատկել են աշխատողների կրճատման պլանը: ՌԴ մայրաքաղաքում 2013-ին նկատված 11,2% նվազումից հետո գործազրկության մակարդակն աճում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Գրանցված գործազուրկների թիվը 2015թ. հունվարի 1-ից մարտի 5-ը ընկած հատվածում ավելացել է 2,865 հազարով կամ 10%-ով: Այս մասին տեղեկացրել է Մոսկվայի աշխատանքի և զբաղվածության վարչությունը:

Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը Մոսկվայում մարտի 5-ի դրությամբ կազմում է 0,44%` 2014թ. դեկտեմբերի 31-ին արձանագրված 0,40%-ի համեմատ: Ընդ որում` 2013-ին այդ ցուցանիշը եղել է 0,35% կամ 24,5 հազար:

2014թ. կեսերի համեմատ` Մոսկվայում գործազուրկների թիվն աճել է 8 հազարով կամ 34%-ով:

Ներկայում հաշվառման է կանգնած 31,494 հազար քաղաքացի, իսկ տվյալների բանկում թափուր աշխատատեղերի թիվը գրեթե 4 անգամ ավելի է` 115,797 հազար:

Share