Բաժին. Տնտեսական

Չինաստանում Procter&Gamble-ին տուգանել են 1 մլն դոլարով

Չինաստանում կենցաղային քիմիական ապրանքներ արտադրող ամերիկյան Procter & Gamble ընկերությանը կեղծ գովազդի համար տուգանել են ՉԺՀ-ում ռեկորդային համարվող 6,03 մլն յուանով (1 մլն դոլար):

Տուգանային պատժամիջոցների պատճառը եղել է Crest ատամի մածուկի գովազդը, որտեղ վստահեցրել են, թե ատամները ճերմակում են մածուկն օգտագործելու հենց առաջին իսկ օրվանից: Պարզաբանումների ընթացքում, սակայն, հայտնի է դարձել, որ գովազդային տեսահոլովակում ճերմակեցնող արդյունքի ցուցադրման համար օգտագործվել է համակարգչային գրաֆիկա:

Նկատենք, որ Procter & Gamble ընկերության չինաստանյան մասնաճյուղի` Crest China-ի մամլո ծառայությունից հայտնել են, որ գովազդի ցուցադրությունը արգելվել է դեռևս 2014թ. կեսերին, իսկ ճերմակող ատամների արդյունքին հնարավոր է հասնել նույնիսկ մեկ օրում` ատամների լվացման և գովազդվող մածուկի տեխնիկայի ճիշտ կիրառման համադրությամբ:

Share