Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. Ուկրաինայի արտաքին պարտքը կարող է անցնել 100 մլրդ դոլարից

Ուկրաինայի արտաքին պարտքը 2020թ. կարող է հասնել 103 մլրդ դոլարի: Այս մասին հրապարակվել է ԱՄՀ-ի տարեկան հաշվետվության մեջ: Հաշվետվությունում նշվում է, որ նման կանխատեսումներ արվել է երկրում առկա վիճակի պատճառով՝ չեն աշխատում հանքերն ու խոշոր գործարանները, ամբողջ գումարը գնում է բանակի ապահովմանը, որն անարդյունք է և այլն:

Ներկա պահին Ուկրաինայի արտաքին պարտքը գնահատվում է ավելի քան 57.7 մլրդ դոլար, իսկ ներքին պարտքն անցնում է 40 մլրդ դոլարից: ԱՄՀ կանխատոսումների համաձայն 2015թ. վերջին Ուկրաինայի արտաքին պարտք կկազմի ամբողջ ՀՆԱ-յի 94%-ը: 2014թ. այս ցուցանիշը եղել է 73%:

Նշենք, որ երեկ ԱՄՀ-ն Ուկրաինային է փոխանցել տրվող վարկի առաջին տրանշը, որը կազմում է 5 մլրդ դոլար: Ընդհանուր առմամբ ԱՄՀ-ն Ուկրաինային կտրամադրի 17.5 մլրդ դոլար, իսկ G7 անդամ երկրներն Ուկրաինային կօգնեն 7.5 մլրդ դոլարի չափով:

Վերլուծաբանների կարծիքով ԱՄՀ-ի ներկայացրած տվյալները շատ մեղմ են, և իրականում այս պահին Ուկրաինայի արտաքին պարտքը անցնում է 70 մլրդ դոլարից, իսկ մինչ 2020թ. այն կարող է անցնել 170 մլրդ դոլարից, եթե Ուկրաինայի կառավարությունը չկարողանա բանակցել աշխարհազորայինների հետ:

Share