Բաժին. Տնտեսական

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկանցում են, որ մարտի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,015,750 դոլար՝ 479.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 76,855,496 ԱՄՆ դոլար՝ 481.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,500,000 ԱՄՆ դոլար՝ 481.91 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 10,200,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,074,669 EUR՝ 515.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 15,696,218  EUR՝ 521.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 50,000 EUR առք և վաճառք՝ 525.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 578,667,619 ռուբլի՝ 7.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 196,928,946 ՌԴ ռուբլի՝ 7.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Share