Բաժին. Տնտեսական

Հունվարին ֆինանսական և ապահովագրական ծառայությունների շուկան գրանցել է 22% աճ

Ընթացիկ տարվա առաջին ամսում մեր երկրի բնակչությանը մատուցվել են 27 մլրդ 689.3 մլն ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ցուցանիշը աճել է 22%-ով: Միևնույն ժամանակ, նախորդ ամսվա՝ դեկտեմբերի համեմատ գրանցվել է ցուցանիշի 25% անկում: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ընդհանուր ծառայությունների շուկայում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը կազմել է 33%:

Ընդհանուր առմամբ, հաշվետու ամսում մեր երկրում մատուցվել է  83 մլրդ 863.1 մլն ՀՀ դրամի ծառայություններ:

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց ծավալով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին:

Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 18%, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 12.6%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 11%:

Share