Բաժին. Տնտեսական

2015-ին անհատական համակարգիչների համաշխարհային վաճառքները 4,9%-ով կնվազեն

IDC հետազոտական ընկերության կանխատեսումներով` անհատական համակարգիչների (ԱՀ) համաշխարհային վաճառքները 2015-ին կնվազեն 4,9%-ով: Ավելի վաղ ընկերությունը կանխատեսում էր 3,5% ցուցանիշ:

«2014թ. ցուցանիշները 1,7%-ով գերազանցեցին մեր սպասելիքները, սակայն տնտեսական իրավիճակի փոփոխությունը կարճաժամկետ հեռանկարում կդառնա ոլորտի զսպող գործոնը»,- ասված է IDC հաղորդագրությունում:

Ինչպես կանխատեսվում է` անհատական համակարգիչների վաճառքները ընթացիկ տարում կկազմեն 293,1 մլն միավոր, իսկ մինչև 2019թ. դրանց թիվը կկրճատվի մինչև 291,4 մլն միավոր: IDC-ի գնահատմամբ` 2014-ին այդ ցուցանիշը անկում է ապրել 0,8%-ով` մինչև 201 մլրդ դոլար, իսկ մինչև 2019թ. այն կնվազի մինչև 175 մլրդ դոլար:

Նախորդ տարում ԱՀ-ների նկատմամբ պահանջարկը զարգացող երկրներում նվազել է 9,5%-ով: Ընթացիկ տարում ակնկալվում է 4,7% անկում: Իսկ ահա զարգացած երկրներում դրանց թիվը 2010-ից սկսած առաջին անգամ ցուցադրել է աճ (8,4%), սակայն IDC-ի կանխատեսումներով` 2015-ին դրանք հնարավոր է կրճատվեն 5,1%-ով:

Share