Բաժին. Տնտեսական

H.J. Heinz-ը 20 ամսում հասցրել է կրճատել 7400 աշխատատեղ

Սննդի ոլորտում գործող ամերիկյան H.J. Heinz ընկերությունը, որն առավել հայտնի է նույնանուն կետչուպի արտադրությամբ, վերջին 20 ամսում հասցրել է կրճատել աշխատակիցների ընդանուր թվի 23,1%-ը (7400 մարդ)` ընկերության շահութաբերության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հարցերով հանձնաժողովի (SEC) տվյալներով` 2014թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ Heinz-ի աշխատակիցների թիվը կազմում էր 24,5 հազար« մինչդեռ` 2013-ի ապրիլի 28-ի դրությամբ ընկերությունում աշխատում էր 31,9 հազար մարդ:

Bloomberg-ը զանգվածային կրճատումները պայմանավորում է 2013-ին 3G Capital-ի և հայտնի ներդրող, միլիարդատեր Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway Inc. հիմնադրամի կողմից H.J. Heinz-ի կլանմամբ: Մասնավորապես` ամերիկյան H.J. Heinz-ի ձեռքբերումից անմիջապես հետո 3G Capital-ը հայտարարեց 4,05 հազար աշխատակիցների կրճատման մտադրության մասին: Ավելի ուշ, 3G Capital-ի կոշտ միջոցառումների ծրագրի շրջանակներում փակվեց 5 գործարան, կրճատվեց ևս 1600 աշխատակից: Սրանով ընկերությունը կարողացավ եկամուտներն ավելացնել տարեկան 80 մլն դոլարով:

Share