Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար է մեկ տարում Մոսկվան ծախսել Ղրիմում

2014թ. մարտին Ղրիմը հանրաքվեի արդյունքում մտավ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ, որպես առանձին սուբյեկտ: ՌԴ-ին միանալուց հետո վելուծաբանները սկսեցին կանխատեսումներ անել Ղրիմի հետագա ճակատագրի վերաբերյալ: 

РБК-ն Ղրիմի վերադարձի մեկ ամյակի կապակցությամբ հրապարակել է այն գումարը, որը ՌԴ կառավարորւթունը ներդրել է Ղրիմի զարգացման համար (այս թվի մեջ չեն ներառվում աշխատավարձերը և նպաստները, խոսքը գնում է լրացուցիչ ներդրումների մասին): Այսպիսով մեկ տարում Ղրիմում ներդրվել է ավելի քան 125 մլրդ ռուբլի՝ օրվա հաշվարկով կես միլիարդ ռուբլի օրեկան:

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը նշել է, որ իր կառավարած տարիներին Ղրիմում տարեկան ներդրվել է առավելագույնը 120 մլն ԱՄՆ դոլար: Կարեն Վարդապետովի խոսաքերով իրական գումարը անցնում է 125 մլրդ ռուբլուց, քանի որ այս գումարը պետական ռեզերվից ծախստված գումարն է, սակայն մոտ 50 մլրդ ռուբլի էլ ծախսել են նախարարությունները:

Share