Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ը և Ռուսաստանը զենքի արտահանման հսկաներն են

Արդեն 10 տարի է անընդմեջ ԱՄՆ-ը առաջատարն է զենքի արտահանման մեջ: Այս երկրին բաժին է ընկնում ամբողջ արտահանված զենքի 31%-ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23%-ով:

Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնությունը: Ռուսաստանին բաժին է ընկնում աշխարհում արտահանված զենքի 29 %-ը: Երրորդ տեղում այս տարի Չինաստանն է, որը առաջ է անցել Գերմանիայից: Նշենք, որ մինչ 2009թ. Չինաստանը այս ցուցանիշով իներորդն էր:

2014թ. Ռուսաստանից արտահանված զենքի ընդհանուր արժեքը կազմում է 15 մլրդ դոլար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն ավելացել է 37%-ով: ՌԴ-ից ամենաշատ զենքեր գնող երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը և Ալժիրը, որոնց հաջորդում են հարավամերիկյան հանրապետությունները և Իրանը:

Իսկ զենք ներմուծող առաջատար երկիրն է Սաուդյան Արաբիան: 2014թ. այս երկիր է ներմուծվել տարբեր տեսակի 9.8 մլրդ դոլար արժողությամբ զենքեր: Զենքի ներմուծումով երկրորդ տեղում է Չինաստանը և երրորդում՝ Հնդկաստանը:

Share