Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկիրն արտահանել է 2 հազար 274.6 տոննա ձուկ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հրապարակված տվյալների համաձայն՝  2014 թվականին մեր երկիրն արտահանել է շուրջ 2 հազար 274.6 տոննա ձուկ: Նախորդ տարվա համեմատ ձկան արտահանման ծավալներն աճել են շուրջ 4%-ով:

Հաշվետու տարվա ընթացքում Հայաստանից արտահանված ձկան մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 16 մլն 502.3 հազար ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ «հայկական» ձուկը մեծ ծավալներով արտահանվել է Ռուսաստան, փոքր ծավալով՝ նաև Վրաստան:

Նշենք նաև, որ հաշվետու տարում մեր երկրում ձկնոսության ոլորտում համախառն արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով շուրջ 25%-ով:

Share