Բաժին. Տնտեսական

2014թ.-ին Հայաստան է ներմուծվել 332 հազար 307.4 տոննա ցորեն

2014 թվականին Հայաստան է ներմուծվել  332 հազար 307.4 տոննա ցորեն և մեսլին: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում, նախորդ տարվա համեմատ, մեր երկիր ցորենի և մեսլինի ներմուծման ծավալները կրճատվել են 4%-ով:

Հաշվետու տարում ներմուծված ցորենի և մեսլինի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է շուրջ 100 մլն 857.5 հազար ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է 7%-ով, ինչը պայմանավորվել է համաշխարհային շուկայում ցորենի գների նվազմամբ:

Share