Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ

Հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2.5% աճ: Այս մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 3.6%-ով: Հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 1.3%:

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի առավելապես նպաստել են բնակչության մատուցված ծառայությունների ծավալի, ինչպես նաև գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը: Առավել զգալի անկում գրանցվել է առևտրի ոլորտում:

Նշենք նաև, որ հունվար-փետրվարին սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%:

Share