Բաժին. Տնտեսական

Մեր երկրում միջին անվանական աշխատավարձը կազմում է 173 հազար դրամ

Հունվար-փետրվար ամիսներին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 173 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 11%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 4.8% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 199  հազար ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել էր 7.6%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել էր «սահմանափակ»: Հաշվետու տարում մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել էր 3.0% գնաճ: Հաշվետու տարում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 150 հազար 809 ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 7.4%-ով,  իսկ մասնավոր հատվածում՝ 199 հազար 711 ՀՀ դրամ՝ աճելով 7.7%-ով:

Share