Բաժին. Տնտեսական

Ասիայի խոշորագույն նավթամշակող ընկերության շահույթը 30%-ով նվազել է

Ասիայի խոշորագույն նավթամշակող China Petroleum & Chemical Corp. (Sinopec) ընկերության զուտ շահույթը 2014թ. արդյունքներով նվազել է 30%-ով և կազմել 46,67 մլրդ յուան (7,52 մլրդ դոլար), այն դեպքում, երբ 2013-ին այդ ցուցանիշը եղել է 66,13 մլրդ յուան: Ի դեպ` Sinopec ընկերության շահույթը նվազագույնն է` 2008-ից սկսած, ինչը պայմանավորված է նավթի համաշխարհային գների շեշտակի անկմամբ: Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները սպասում էին 53,5 մլրդ յուանի շահույթ: 

Ընկերության եկամուտները մեկ տարվա ընթացքում նվազել են 1,9%-ով` 2,88 տրլն յուանից հասնելով 2,83 տրլն յուանի:

Նավթի արդյունահանման ծավալներն ավելացել են 8,5% -ով` հասնելով 361 մլն բարելի, ընդ որում` իրացման միջին գինը նվազել է 5,8%-ով:

Sinopec-ը մտադիր է 2015-ի կապիտալ ծախսերը 154,6 մլրդ յուանից կրճատել մինչև 135,9 մլրդ յուան: Նավթի արդյունահանումը, ըստ կանխատեսումների, կնվազի 4%-ով` մինչև 348 մլն բարել, ընդ որում` բնական գազինը կավելանա 24%-ով` մինչև 886,3 մլրդ խորանարդ ֆունտ:

Share