Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ինչպիսի՞ն է Apple-ի բիզնես-մոդելը

Apple-ը համարվում է աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մեկը և առանձանում է իր ճկունությամբ ու շուկայի պահանջներին արագ արձագանքնելու ունակությամբ: Հավանաբար, սա է պատճառը, որ Apple ընկերության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Business Insider-ը հրապարակել է Apple ընկերության բիզնես-մոդելի յուրաատուկ ինֆոգրաֆիկա, որը պարզ և ամփոփ ցույց է տալիս ընկերության բիզնես մոդելը՝ եկամուտների կառուցվածքով: Ըստ տվյալների՝ Apple-ն առավել մեծ գումարներ ապահովում է iPhone-ների վաճառքից: 2014 թվականին ընկերությունն, ընդհանուր առմամբ, ապահովել է 182,79 մլրդ ԱՄՆ դոլարի հասույթ:

Իր տարեկան հասույթի ցուցանիշով Apple ընկերությունը առաջ է անցել Facebook-ից, Google-ից, Amazon-ից, Microsoft-ից: Միևնույն ժամանակ, հասույթի ցուցանիշով «հետ է մնացել» Wal-Mart-ից և Exxon-Mobile-ից:

Share