Բաժին. Տնտեսական

Հունվար-փետրվարին մեր երկրում մատուցվել են 165 մլրդ դրամի ծառայություններ

Հունվար-փետրվար ամիսներին մեր երկրում մատուցվել են մոտ 165,0 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 4.6%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ հրապարակված տվյալների՝ միայն հունվարին հանրապետությունում ծառայությունների ծավալը կազմել է 83,86 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 81,19 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի բնակչությանը մատուցվել էին ընդհանուր ծավալով 1 տրիլիոն 110,2 մլրդ ՀՀ դրամի ծառայություններ:Առավել մեծ պահանջարկ վայելել էին ֆինանսական և ապահովագրական ծառայությունները, ինչպես նաև տեղեկատվության ու կապի ոլորտում մատուցված ծառայությունները և տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունները:

Share