Բաժին. Տնտեսական

1 տարում 510 հա ցանքատարածությունից ստացվել է 12,5 հազար ցենտներ ծխախոտի բերք

2014 թվականի արդյունքներով մեր երկրում ծխախոտի ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 510 հա: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված ամփոփ վիճակագրության՝ հաշվետու տարում ծխախոտի բերքը կազմել է 12 հազար 528 ցենտներ (1 ցենտները հավասար է 100 կիլոգրամի): Արդյունքում, 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 24.6 ցենտներ:

Նշենք, որ ծխախոտի ցանքային տարածությամբ առաջին տեղում Տավուշի մարզն է: Այնուհետև, հաջորդում են Արարատ և Արմավիր մարզերը:

Հիշեցնենք, որ առավել վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն 2014 թվականին Հայաստանում արտադրվել է 12 մլրդ 774 մլն 200 հազար հատ ծխախոտ: Նախորդ տարվա համեմատ ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է մոտ 65%-ով:

Share