Բաժին. Տնտեսական

Արդյունաբերության ոլորտում անկում է

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մեր երկրում արդյունբերական արտադրանքի համախառն ծավալը կազմել է 179,29 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է մոտ 2%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված ամփոփ տվյալների՝ միայն հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 87,04 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 92,25 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ հունվար-փետրվարին մեր երկրում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 105.8%:

Share