Բաժին. Տնտեսական

2015-ի երկրորդ կեսին նավթի գները կաճեն

Scotia Howard Weil 2015 Energy Conference համաժողովի շրջանակներում ելույթ ունեցած նավթային ծառայությունների խոշորագույն ընկերության` Schlumberger-ի ղեկավար Պաալ Քիբսգաարդը հայտարարել է, որ 2015-ի երկրորդ կեսին սպասվում է նավթային գների վերականգնում` նավթային հատվածում կապիտալ ծախսերի կրճատման ֆոնին:

Նրա խոսքով` Հյուսիսային Ամերիկայում նավթի արդյունահանման ծավալները ընթացիկ տարում կավելանան, սակայն դրանով հանդերձ, 2016-ին կնվազեն, ինչը նավթի առաջարկում անօդ տարածություն կառաջացնի, որը պետք է լցնեն նավթ արդյունաբերող մյուս երկրները:

2014-ին հետազոտական աշխատանքների և արդյունահանման համար կատարված կապիտալ ծախսերի աճը արդյունաբերողների մեծամասնության շրջանում դանդաղել է, ինչը հանգեցրել է արդյունահանման հզորությունների զգալի կրճատման: Քիբսգաարդի դիտարկմամբ` 2015-ին այդ ծախսերը միջազգային շուկայում նախորդ տարիների ցուցանիշներից պակաս կլինեն 10-15%-ով, ինչը նշանակում է, որ հզորությունների կրճատման միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի, և հնարավոր է` ուժեղանա:

«Հիմնելով այս գործոնների վրա` կարծում ենք, որ նավթի համաշխարհային շուկայում առաջիկայում սպասվում է առաջարկի նվազում, ինչը կարող է հանգեցնել Brent տեսակի նավթի գների բարձրացման` արդեն 2015թ. երկրորդ կեսին»,- իր ելույթում նշել է Schlumberger-ի ղեկավարը:

Share