Բաժին. Տնտեսական

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Ո՞ւմ են զենք վաճառում ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը համարվում են ռազմական զենք և զինամթերք արտահանող խոշորագույն երկրները, որոնց բաժին է ընկնում այս շուկայի «առյուծի բաժինը»: Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2010-2014 թվականներին, 2005-2009 թվականների համեմատ, համաշխարհային շուկայում զենքի և զինամթերքի վաճառքի ծավալներն աճել են շուրջ 16%-ով:

2010-2014 թվականներին ռազմական զենքի և զինամթերքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 27%, ԱՄՆ-ի մասնաբաժինը՝ 31%: Չինաստանի ցուցանիշը համեմատաբար համեստ է՝ 5%: Այս երկրներից զենք են գնում գրեթե բոլոր երկրները: Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկան, որը կազմել են Business Insider-ի վերլուծաբանները, ցույց է տալիս, թե 2014 թվականի արդյունքներով ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը ո՞ր երկրներին են զենք վաճառել: Երկրներն առանձնացվել են գույների միջոցով՝ կախված թե որ «ռազմական հսկայից» են զենք գնել:  

Share