Բաժին. Տնտեսական

Moody’s. Ուկրաինայում դեֆոլտի հավանականությունը 100% է

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ուկրաինայի վարկային վարկանիշը «Caa3»-ից իջեցրել է «Ca» մակարդակի: Կանխատեսումը, ինչպես նախկինում, բացասական է։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

Ca մակարդակը վարկային վարկանիշի նախավերջին աստիճանն է, իսկ այսպիսի վարկանիշով պարտքային պարտավորությունները համարվում են բարձր սպեկուլյատիվ և դեֆոլտին մոտ:

Չնայած վերակառուցման մանրամասների շուրջ բանակցությունները դեռ նոր են սկսվել, սակայն գործակալության կարծիքով` դեֆոլտի հնարավորությունը հասնում է 100%-ի։ Moody’s-ում պնդում են, որ Ուկրաինայի պարտքի մակարդակը մնում է բարձր` չնայած վերակառուցման և բարեփոխումների անցկացման ծրագրին, ուստի` կանխատեսումը շարունակում մնալ բացասական։

Հիշեցնենք, որ բարեփոխումների և վերակառուցման ծրագիրը մարտի 11-ին հավանության էր արժանացել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Moody’s-ը զգուշացնում է, որ վերակառուցման արդյունքում Ուկրաինան պարտավոր է 4 տարվա ընթացքում տնտեսել 15,3 մլրդ դոլար:

Գործակալության հաղորդագրությունում ասվում է, որ իջեցման առանցքային պատճառը երկրի արտաքին մասնավոր վարկատուների մոտ էական կորուստների հայտնվելու հավանականությունն է` տեղաբաշխվող եվրապարտատոմսերի մեծ մասի վերակառուցման կառավարության ծրագրի պատճառով, ինչի հետևանքով մասնավոր վարկատուները զգալի կորուստներ կունենան։ Moody’s-ը սպառնում է Ուկրաինայի վարկանիշը իջեցնել ևս մեկ աստիճանով, եթե պարտատոմսեր տնօրինողները մեծ չափի վնասներ կրեն:

Share