Բաժին. Տնտեսական

ԱԶԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է արտահանման ծավալների անկում

Հայաստանի արտաքին առևտրի ոլորտում սպասվում են լուրջ փոփոխություններ: Մաքսային միությանն անդամակցությամբ պայմանավորված՝ փոխվել են ոչ միայն Մաքսային միության անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններում կիրառվող մաքսատուրքերը, այլև վերանայվելու են Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ երկրների հետ առևտրի պայմանները: Հիմք ընդունելով այս գործոնները՝ Ասիական Զարգացման Բանկը ներկայացրել է ամփոփ կանխատեսում Հայաստանի արտաքին առևտրի զարգացումների վերաբերյալ: Ինչպես նշվում է «Ասիական զարգացման հեռանկարներ 2015» զեկույցում՝ 2015 թվականին մեր երկրի ներմուծման ծավալները կաճեն 1,5%-ով, 2016 թվականին` 1,6%-ով: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա սպասվում է, որ 2015 թվականին ոլորտում աճը կկազմի 1,6%, 2016 թվականին՝ 2,2%:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանն արտաքին աշխարհի հետ իրականացրել է 5 մլրդ 920.9 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` հաշվետու տարում մեր երկրի արտաքին առևտրի ծավալում արտահանումը կազմել է 1 մլրդ 519.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 4 մլրդ 401.6 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը աճել է 2.7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 0.4%-ով:

Share