Բաժին. Տնտեսական

Դուբայը հրաժարվել է Լոնդոնի ֆոնդային բորսայից

Դուբայի բորսան որոշել է վաճառել Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) ունեցած իր բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 60,4 մլն բաժնետոմս կամ դրանց ընդհանուր թվի 17,4%-ը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Ենթադրվում է, որ այս գործարքից Borse Dubai-ը կվաստակի 2,23 մլրդ դոլար կամ 1,5 մլրդ ֆունտ ստերլինգ:

Վաճառքի գործընթացը հանձնվել է Bank of America Merrill Lynch, Barclays և Nomura հեղինակավոր բանկերին:

Դուբայի բորսան 2007թ. սեպտեմբերին ձեռք էր բերել LSE-ի բաժնետոմսերի 28%-ը: Սա առավել խոշոր գործարքի մի մասն էր, որի արդյունքում` շվեդական OMX-ի բաժնետոմսերի վերահսկման գործառույթը NASDAQ-ից անցավ Borse Dubai-ին: Այնուհետև Դուբայը սկսեց պարբերաբար ձերբազատվել Լոնդոնի բորսայի բաժնետոմսերից: Օրինակ` 2014թ. սեպտեմբերին Borse Dubai-ը վաճառեց LSE-ի իր 8,5 մլն բաժնետոմսերը (3,1%):

Share