Բաժին. Տնտեսական

Կարևոր խորհուրդներ Ուորեն Բաֆեթից

Ուորեն Բաֆեթը, ով աշխարհի ամենահայտնի ներդրողն է ու ամենահարուստ մարդկանցից մեկը, շատ գործարարների և ներդրողների համար «կրկօրինակման լավագույն կերպարն է»:Ուորեն Բաֆեթը իր ներդրումային գործունեությամբ միշտ առանձնացել է, կայացրել է անսպասելի որոշումներ և ցանկացած իրավիճակում ճիշտ է կողմորոշվել: Նա իր ներդումային քաղաքականությունն այնպես է վարում, որ ամենավատ զարգացումների դեպքում էլ կրում է միայն նվազագույն կորուստներ: Business Insider-ը մեկ տեղ է հավաքել աշխարհի ամենահաջողակ ներդրողի կողմից երբևէ տրված խորհուրդները, որոնք ներկայացնում ենք ստորև.

– Արժեթուղթ գնելն ավելին է, քան պարզապես գին հասկացությունը: Ավելի լավ է գնել հիանալի ընկերություն արդար գնով, քան արդար ընկերություն հիանալի գնով:

– Լավ ներդրումներ կատարելու համար պետք չէ լինել հանճար:

– Պետք է ունենալ հիմարար գիտելիքներ և հասկանալ, թե ինչպես պետք է գնահատել ընկերությունը և մտածել շուկայական գների մասին:

– Մի գնեք բիզնես  պարզապես այն պատճառով, որ ոչ ոք դա չի անում:

– Վատ բաները չեն երևում, եթե ժամանակները լավ են:

– Որպես ներդրող պետք է միշտ «ունենալ» բարձր իրացվելիություն:

– Բիզնես գնելու լավագույն պահը գալիս է այն ժամանակ, երբ տվյալ բիզնեսն ապրում է դժվար ժամանակներ:

– Արժեթղթերի շուկան միշտ դուրս է գալիս ճգնաժամից: Այստեղ միշտ էլ գալիս է լավ նորությունների ժամանակը:

– Երբեք պետք չէ ունենալ «մոխրոտիկի հոգեբանություն» և սպասել հրաշքի:

– Պետք է մտածել երկարաժամկետ:

– Գնեք միայն այն բիզնեսները, որոնք չեն կարող կառավարվել հիմարների կողմից:

– Եղեք ագահ, երբ մյուսները վախենում են:

– Պետք չէ գնալ յուրաքանչյուր հնարավորության հետևից:

– Ներդրումային որոշումներ կայացնելիս անտեսեք քաղաքականությունը և մակրոտնտեսագիտությունը:

– Գինը և արժեքը նույնը չեն:

Share