Բաժին. Տնտեսական

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են

Հայաստանում կրճատվել են  էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մեր երկրում արտադրվել է 1228.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 17%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն հունվարին արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 649.0 մլն կՎտ ժամ, իսկ փետրվարին՝  579.6 մլն կՎտ ժամ:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում արտադրվել էին 7750.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները աճել էին ընդամենը 0,5%-ով:

2014 թվականի հունվարին արտադրվել էր 807.9 մլն կՎտ ժամ, փետրվարին՝  665.7 մլն կՎտ ժամ, մարտին՝  621.8 մլն կՎտ ժամ, ապրիլին՝ 599.8 մլն կՎտ ժամ, մայիսին՝ 555.8 մլն կՎտ ժամ, հունիսին՝ 484.4 մլն կՎտ ժամ, հուլիսին՝ 589.8 մլն կՎտ ժամ, օգոստոսին՝ 607.2 մլն կՎտ ժամ, սեպտեմբերին՝ 629.4 մլն կՎտ ժամ,  հոկտեմբերին՝ 692.8 մլն կՎտ ժամ, նոյեմբերին՝ 715.3 մլն կՎտ ժամ, իսկ դեկտեմբերին՝ 780.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա:

2013 թվականին Հայաստանում արտադրվել էր 7710.0 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել էր շուրջ 4%-ով:

Share