Բաժին. Տնտեսական

Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը հաստատվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո «Հրապարակ» օրաթերթը խնդրել էր 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ, հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշել է հետեւյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի եւ բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:

Նա նշել է, որ երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին, հետեւաբար, այս թեմայի հետ կապված այլ մանրամասներ չգիտի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ, նա արդեն Երեւանում է:

Share