Բաժին. Տնտեսական

Հայտնի բրենդներ, որոնք ունեն «ռազմական ծագում»

Պարզվում է՝ մի շարք միջազգային հայտնի բրենդներ ունեն «ռազմական» ծագում: Դրանք սկզբնական շրջանում ստեղծվել են որպես ռազմական ապրանքանիշ և հետո միայն դարձել հայտնի բրենդներ ավտոարտադրության, սննդարդյունաբերության, հեռահաղորդակցության, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում:

Ներկայացնում ենք այս բրենդներից մի քանիսը.

Jeep – Առաջին անգամ արտադրվել է 1941 թվականին՝ ԱՄՆ-ի ռազմական ուժերի համար:

M&Ms – M&Ms-ի բաղադրատոմսի նախնական տարբերակի հիմքում ընկած են շոկոլադապատ կտորները, որոնք ուտում էին զիվորները Իսպանական քաղաքացիական պատերազմի տարիներին:

Vodafone -Vodafone-ը իր ուղին սկսել է 1980-ական թվականներին, որպես Մեծ Բրիտանիայի ռազմական ռադիո-արտադրանք:

 

Hugo Boss – 1928-ին Hugo Boss-ը համազգեստ է մատակարարել Նացիստական կուսակցությանը:

Fanta – Fanta-ն ստեղծվել է Համաշխարհային Երկրորդ Պատերազմի տարիններին Նացիստական Գերմանիա Coca-Cola-ի ներմուծման էմբարգոյի արդյունքում, որպես զովացնող ընպելիք:

Share