Բաժին. Տնտեսական

Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալներն աճել են 22%-ով

Ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 260.0 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 2.8 մլրդ ՀՀ դրամ կամ 5.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալներն աճել են շուրջ 22%-ով:Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ստացված օգնության 56.9%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.6%-ը` սարքեր և ապարատները, 7.1%-ը` մանածագործական իրերը, 5.3%-ը` կոշկեղեն, գլխարկներ, հովանոցները, 3.3%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 11.6%-ը` մնացած ապրանքները:

Նշենք նաև, որ Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալների 42.9%-ը բաժին ՝ ընկել Շվեյցարիային, 24.2%-ը՝ ԱՄՆ-ին, 10%-ը՝ Ավստրալիային, 6.2%-ը՝ Հնդկաստանին:

Share