Բաժին. Տնտեսական

ՌԴ բյուջեի հարկային մուտքերը 1-ին եռամսյակում 10%-ով կավելանան

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` ՌԴ բյուջեում հարկային մուտքերը կավելանան 10%-ով` մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Պաշտոնյայի խոսքով` այդուամենայնիվ հնարավոր է եղել հասնել նման արդյունքների` չնայած նավթի գների անկման և օգտակար հանածոների արդյունահանման համար սահմանված հարկային մուտքերի կրճատման գործոններին:

Այս տարվա հունվարին 2014-ի նույն ամսվա համեմատ հարկային մուտքերը կրճատվել են 10%-ով, սակայն ընդհանուր առմամբ` նկատվել է գյուղմթերքից և մետալուրգիական արտադրանքից, ինչպես նաև բեռնափոխադրումների ոլորտից ստացված հարկային մուտքերի զգալի ավելացում:

Նկատենք, որ 2014-ին առաջին եռամսյակում  ՌԴ կոնսոլիդացված բյուջեում հարկային մուտքերի ծավալը կազմել է 2,93 տրլն ռուբլի, իսկ դաշնային բյուջեում` 1,528 տրլն ռուբլի:

Share