Բաժին. Տնտեսական

Գինու արտադրության ծավալներն աճել են 31%-ով

2015 թվականը Հայաստանում մեկնարկել է գինու արտադրության ծավալների աճով: Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին երկու ամսում մեր երկրում արտադրվել է 890.7 հազար լիտր գինի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 31%-ով:

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որոնց համաձայն՝  2014 թվականին մեր երկրում արտադրվել է 6 մլն 130.9 հազար լիտր գինի: 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, գինու արտադրության ծավալները կրճատվել են 8%-ով: Միևնույն ժամանակ, 2014 թվականին մեր երկրից արտահանվել է 2 մլն 120.7 հազար լիտր գինի: Հաշվետու տարում հայկական գինու պահանջարկն առավել մեծ է եղել Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկրում՝ Ռուսաստանում, ինչպես նաև Բելառուսում, ԱՄՆ-ում,  Լիտվայում և Չինաստանում:

Share