Բաժին. Տնտեսական

Հայաստան «հոսող» ներդրումների ⅓-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

2014 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ընդհանուր ծավալը կազմել է 839,75 մլրդ ՀՀ դրամ, որից միայն ուղղակի ներդրումները՝  349,98 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու տարում մեր երկիր ամենամեծ ծավալի ներդրումները հոսել են Ռուսաստանից՝  306,85 մլրդ դրամ: Օտարերկրյա ներդրումների համեմատաբար բարձր ցուցանիշով առանձնացել են նաև Կիպրոսը՝ շուրջ 152,77 մլրդ դրամ, և Գերմանիան՝ 115,16 մլրդ դրամ:

Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարած ներդրումների ցուցանիշով առաջատար 10 երկրների շարքում հայտնվել են նաև Կանադան (38,12 մլրդ ՀՀ դրամ), Լիբանանը (33,81 մլրդ ՀՀ դրամ), Ֆրանսիան (24,13 մլրդ ՀՀ դրամ), Նիդերլանդները (23,88 մլրդ ՀՀ դրամ), Հունգարիան (23,73 մլրդ ՀՀ դրամ), Վիրջինյան կղզիները (22,13 մլրդ ՀՀ դրամ) և Շվեյցարիան (17,33 մլրդ ՀՀ դրամ):

Share