Բաժին. Տնտեսական

2014թ.-ին շենքերի շինարարության ոլորտում կատարվել է 28,38 մլրդ ՀՀ դրամի օտարերկրյա ներդրում

2014 թվականին մեր երկրում շենքների շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը կազմել է 28,38 մլրդ ՀՀ դրամ:  Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  շենքերի շինարարության ոլորտ ներդրումները հոսել են օֆշորային գոտի համարվող Վիրջինյան կղզիներից, ինչպես նաև Շվեյցարիայից, Անգրենտինայից և Ռուսաստանից: Բրիտանական Վիրջինյան կղզիներից Հայաստանի շինարարության ոլորտ հոսած ներդրումները 2014 թվականին կազմել են 21,85 մլրդ ՀՀ դրամ, մինչդեռ Շվեյցարիան մեր երկրի շենքների շինարարության ոլորտում իրականացրել է 4,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում, Արգենտինան՝ 1,6 մլրդ ՀՀ դրամի ներդրում, իսկ Ռուսաստանը՝ 667.3 մլն ՀՀ դրամի ներդրում:

Share