Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկրի ՏՀՏ ոլորտում իրականացվել է շուրջ 83 մլրդ դրամի օտարերկրյա ներդրում

2014 թվականին մեր երկրի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների շուրջ 9%-ը, որը կազմել է 82,91 մլրդ ՀՀ դրամ, ուղղվել է հեռահաղորդակցության ոլորտ: Այս ներդրումների մոտ 22%-ը կատարվել են ուղղակի ներդրումերի տեսքով: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված տվյալների՝  հաշվետու տարում օտարերկրյա ներդրումները մեր երկրի ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում կազմել են 6.4 մլրդ ՀՀ դրամ,  իսկ տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտում՝  2,0 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում իրականացված օտարերկյա ներդրումների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին, Լիբանաին և Ֆրանսիային:

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովման մշակման, համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում խորհրդատվությունների և այլ հարակից ծառայությունների մատուցման ոլորտում իրականացված օտարերկրյա ներդրումներին, ապա այստեղ առաջատար է Իռլանդիան:

Share