Բաժին. Տնտեսական

Ծխախոտի արտադրության ոլորտը շարունակում է գրավիչ մնալ կանադական ներդրումների համար

2014 թվականին Հայաստանի ծխախոտային արտդրատեսակների արտադրության ոլորտում կանադական ներդրումները կազմել են 37,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 78 մլն ԱՄՆ դոլար): Այս ներդրումներից 211.7 մլն ՀՀ դրամը կազմել են ուղղակի օտարերկրյա ներդրումները: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Նշենք, որ 2014 թվականին մեր երկրում ծխախոտի ընդհանուր ցանքային տարածությունը կազմել է 510 հա: Հաշվետու տարում ծխախոտի բերքը կազմել է 12 հազար 528 ցենտներ (1 ցենտները հավասար է 100 կիլոգրամի):

2014 թվականին Հայաստանում արտադրվել է 12 մլրդ 774 մլն 200 հազար հատ ծխախոտ: Նախորդ տարվա համեմատ ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալն աճել է մոտ 65%-ով:

Ծխախոտի ցանքային տարածությամբ առաջին տեղում Տավուշի մարզն է: Այնուհետև, հաջորդում են Արարատ և Արմավիր մարզերը:

Share